Հայաստանի ազգային հավաքականը սկսեց նախապատրաստվել
Նոյեմբերի 8-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս պահի դրությամբ հավաքականին միացել է 15 ֆուտբոլիստ.
Դարպասապահներ
- Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ»
Պաշտպաններ
- Հովհաննես Համբարձումյան — «Անորտոսիս» (Կիպրոս)
- Վարազդատ Հարոյան — «Կադիս» (Իսպանիա)
- Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ — «Նոա»
- Դավիթ Տերտերյան — «Արարատ-Արմենիա»
- Ժիրայր Մարգարյան — «Արարատ»
Կիսապաշտպաններ
- Սոլոմոն Իմե Ուդո — «Ատիրաու» (Ղազախստան)
- Վահան Բիչախչյան — «Ժիլինա» (Սլովակիա)
- Խորեն Բայրամյան — «Ռոստով» (Ռուսաստան)
- Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
- Վբեյմար Անգուլո — «Արարատ-Արմենիա»
- Արտյոմ Ավանեսյան — «Արարատ-Արմենիա»
- Էրիկ Վարդանյան — «Փյունիկ»
Հարձակվողներ
- Նորբերտո Բրիասկո Բալեկյան — «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
- Ալեքսանդր Կարապետյան — «Նոա»
Դավիդ Յուրչենկոն, Տարոն Ոսկանյանը, Արտակ Գրիգորյանը, Արսեն Բեգլարյանը և Նարեկ Գրիգորյանը հավաքականին կմիանան VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ իրենց ակումբների միջև կայանալիք հանդիպումից հետո։
Կամո Հովհաննիսյանը, Տիգրան Բարսեղյանը և Իշխան Գելոյանը Հայաստան կժամանեն և թիմին կմիանան այսօրվա ընթացքում։
Հենրիխ Մխիթարյանը, Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը, Սարգիս Ադամյանը ազգային հավաքականին կմիանան վաղը։