Երիտասարդ ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարն ԱԱ-ում

Երիտասարդ ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարն ԱԱ-ում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը սկսում է պայքարն աշխարհի առաջնությունում: 57 կգ քաշային կարգի որակավորման փուլում Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խնձրցյանը կմրցի  շվեյցարացի Նիլս Լեուտերտի հետ: 65 կգ քաշային կարգում Հրաչյա Մարգարյանն ուժերը կչափի Ֆրանսիայից Ահմեդ Յեզանի հետ: 70 կգ քաշում Վազգեն Թևանյանի առաջին մրցակիցը Գերմանիայից Շամիլ Ուստաևն է: 79 կգ քաշում Հայաստանի ներկայացուցիչ Արման Ավագյանը 1/8 եզրափակիչում կմրցի Էրիկ Ռայնբուկի հետ:

wp-apeth