Երևանում կկառուցվի Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց

Երևանում կկառուցվի Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց

ՀՀ Կառավարության որոշմամբ Երևանի Կենտրոն Ա.Մանուկյան փողոց 11 հասցեում գտնվող հողամասը նախատեսվում է նվիրաբերել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ին: Ֆեդերացիայի ներկայացրած գործունեության ծրագրի համաձայն՝ նշված հողամասում առաջարկում է կառուցել Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 10 տարվա ընթացքում՝ կատարելով 760 000 եվրոի ներդրում, որից 160 000 եվրոն կազմակերպության միջոցների հաշվին, իսկ 600 000 եվրոն՝ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության կողմից։

Ավելի վաղ ՀՖՖ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ Կառավարության աջակցությամբ վերանորոգվելու և շահագործման է հանձնվելու Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող ՖԻՄԱ-ի հանրահայտ խաղադաշտը: Նախատեսվում է արհեստական խոտածածկով խաղադաշտի շինարարությունն ավարտել 2022 թ. ընթացքում: Բացի դրանից նույն տարածքում հիմվնադրվելու է ֆուտբոլի դպրոց, որը կրելու է լեգենդար Խորեն Հովհաննիսյանի անունը:

wp-apeth