Կոնեն կրկին գոլ խփեց՝ 16-րդն առաջնությունում

Կոնեն կրկին գոլ խփեց՝ 16-րդն առաջնությունում

Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության 21-րդ տուրում «Շիրակը» Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի բնական խոտածածկով մարզադաշտում մրցեց տեղի «Լոռիի» հետ: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Շիրակցիներից կրկին աչքի ընկավ Մորի Կոնեն: Վերջինս իր 16-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում:

Կոնեն շարունակում է գլխավորել առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը, երկրորդ տեղում Վանաձորի «Լոռիի»հարձակվող Ջոնել Դեսիրեն է՝ խփած 10 գոլով:

  • Լավագույն ռմբարկուներ
01
Մորի Կոնե (Շիրակ) 16
02
Ջոնել Դեսիրե (Լոռի ՖԱ) 10
03
Դենիս Մահմուդով (Փյունիկ) 9
04
Մաքսիմ Մայրովիչ (Նոա) 9
05
Գուստավո Մարմենտինի Դոս Սանթոս (Ալաշկերտ) 8
06
Արթուր Միրանյան (Փյունիկ) 6
07
Վլադիմիր Ազարով (Նոա) 6
08
Եվգենի Կոբզար (ՈՒրարտու) 6
09
Ռամազան Իսաև (Արարատ) 6
10
Ալեքսանդար Գլիշիչ (Ալաշկերտ) 6
wp-apeth