Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ երկյակը հաղթող ճանաչվեց

«Բուդապեշտի գավաթ» անվանումով գեղասահքի միջազգային մրցաշարում հուսադրող մրցելույթ ունեցավ Հայաստանի պարային զույգը:
Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ երկյակը ինը մրցակիցների պայքարում, կարճ և կամավոր ծրագրերի ընդհանուր գումարով վաստակեց 181,05 միավոր և հաղթող ճանաչվեց:
Հայաստանի պատվիրակների հետ սուր մրցակցություն ծավալեց Լիտվայի երկյակը, որը 181,01 միավորով ճանաչվեց երկրորդը: Առաջին եռյակը եզրափակեցին ռուսները ՝ 174,90 միավոր:
Ընդամենը մեկ ամսում, բուդապեշտյան նվաճումը Հայաստանի երկյակի համար երկրորդն է՝ վարկանիշային մրցաշարում օլիմպիական ուղեգրի արժանանալուց հետո: