Բռնցքամարտիկներն ԱԱ-ից առաջ վերջին մարզումներն են անցկացնում
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Երևանի Օլիմպավանում վերջին մարզումներն է անցկացնում աշխարհի առաջնությունից առաջ:
Հայաստանի հավաքական թիմը Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով. Սեյրան Եղիկյան (48 կգ քաշային կարգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Վահե Բադալյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63.5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Արման Դարչինյան (71 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Նարեկ Մանասյան(92 կգ) և Դավիթ Չալոյան` գերծանր քաշային կարգում։ Աշխարհի առաջնությունում բռնցքամարտիկները կմրցեն 13 քաշային կարգում: Հայաստանը ներկայացուցիչներ կունենա 11-ում:
Աշխարհի առաջնությունն այս տարի բացառիկ է: ԱԻԲԱ-ի որոշմամբ աշխարհի չեմպիոնները կստանան 100 հազար ԱՄՆ դոլար, փոխչեմպիոնները` 50 հազար, իսկ բրոնզե մեդալակիրները` 25 հազար: Առաջնությանը մասնակցում են 650 բռնցքամարտիկ աշխարհի 105 երկրից: