ԱՊՀ երկրների առաջին խաղերում Հայաստանը նվաճել է 13 մեդալ

ԱՊՀ երկրների առաջին խաղերում Հայաստանը նվաճել է 13 մեդալ

Կազանում ավարտվել են ԱՊՀ երկրների առաջին խաղերը, որտեղ Հայաստանի մարզական պատվիրակությունը նվաճել է 13 մեդալ:

Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը ներկայացնող 14-23 տարեկան 1100-ից ավելի մարզիկ մեդալների 181 հավաքածուի համար պայքարել է 16 մարզաձևում:

Հայաստանը Կազանում ունեցել է 11 մարզաձևից 55 ներկայացուցիչ, որոնք նվաճել են 5 արծաթե և 8 բրոնզե մեդալ: Առաջինը հաջողության են հասել բռնցքամարտիկները. Հարություն Խաչատրյանը (52), Հայկ Թադևոսյանը (54 կգ), Դավիթ Սիմոնյանը (80 կգ) դարձել են արծաթե մեդալակիր, իսկ Արշակ Բաբլումյանը (63 կգ)՝ բրոնզե: Հաջորդիվ պատվո հարթակին են կանգնել Գևորգ Մանուկյանը, որը արծաթե մեդալ է նվաճել կորեշ մարզաձևի 65 կգ քաշային կարգում, և սամբիստներ Դավիթ Հովսեփյանը (58 կգ), Արամ Աղաջանյանը (64 կգ) և Արշավիր Բաղրամյանը (79 կգ), որոնք դարձել են բրոնզե մեդալակիր:

Հայաստանի 5-րդ արծաթե մեդալը նվաճել է հրաձիգ Հայկ Բաբայանը: Հրացան մրցաձևի եզրափակչում նա երկրորդ տեղն է զբաղեցրել 245.3 միավորով: Վերջին բրոնզե մեդալները գրանցվել են մուայթայ, սեղանի թենիս և կարատե մարզաձևում: Մուայթայում երրորդ մրցանակին արժանացել են Արթուր Պողոսյանը (54 կգ) և Լուսի Տեր-Դավթյանը (63,5 կգ), սեղանի թենիսի պատանիների զուգախաղում մեդալակիր է դարձել Ավետ Վասիլյան և Մուշեղ Նազարյան զույգը, իսկ կարատեիստներից հաջողության է հասել Գեղամ Նիկողոսյանը (մինչև 60 կգ): Հավելենք, որ ԱՊՀ երկրների երկրորդ խաղերը նախատեսվում է անցկացնել 2023 թվականին:

wp-apeth