Հայաստանը սկսեց պայքարը շախմատի Համաշխարհային Օլիմպիադայում

Հայաստանը սկսեց պայքարը շախմատի Համաշխարհային Օլիմպիադայում

Հայաստանի հավաքականը սկսել է պայքարը շախմատի Համաշխարհային Օլիմպիադայում, որն անցկացվում է օնլայն: Մեկնարկային 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Վրաստանին (3.5:2.5), պարտվել Իրանին (2:4) ու ոչ ոքի խաղացել Հունաստանի հետ (3:3): Հաջորդ տուրերում հայ շախմատիստները կմրցեն Ռումինիայի, Ղազախստանի, Ավստրալիայի, Մոնղոլիայի, Ինդոնեզիայի և Չինաստանի հավաքականների հետ: Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը:

wp-apeth