Գելոյանը, Բուչնևը և Ավանեսյանը միացան ազգային հավաքականին
Հարձակվող Իշխան Գելոյանը, դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը և կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը միացան ազգային հավաքականին, հայտնում են ՀՖՖ լրատվական բաժնից:
Այսօր մեր թիմն անցկացրեց ևս մեկ մարզում Գյորչե Պետրովի անվան մարզադաշտում: Մարզումը հիմնականում նվիրված էր տակտիկական նրբություններին՝ պաշտպանությունից անցում հարձակման և հակառակը, զոնային և անհատական պաշտպանություն և այլն: Մարզման ընթացքում նաև փորձարկվեցին ստանդարտ դիրքերի իրացման մի շարք տարբերակներ: Սեպտեմբերի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի նախախաղային մարզումը Տոդոր Պրոեսկիի անվան մարզադաշտում: