«Ալաշկերտն» այսօր կիմանա մրցակիցներին

«Ալաշկերտն» այսօր կիմանա մրցակիցներին

Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ մրցեց շոտլանդական «»Ռեյնջերսի հետ, գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Հայաստանի չեմպիոնն երկու խաղի արդյունքում թողեց պայքարը, առաջին խաղում Ստիվեն Ջերարդի սաները հաղթել էին 1:0 հաշվով: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը կսկսի նախապատրաստվել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի խաղերին: Վիճակահանությունը տեղի կունենա այսօր Երևանի ժամանակով 15:30-ին: «Ալաշկերտն» երրորդ զամբյուղում է:

  • 1 զամբյուղ` «Ռոմա» (Իտալիա), «Տոտենհեմ» (Անգլիա), «Բազել» (Շվեյցարիա), «Սլավիա» (Չեխիա), «Կոպենհագեն» (Դանիա), «Գենտ» (Բելգիա), «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա), ԼԱՍԿ (Ավստրիա):
  • 2 զամբյուղ` «Ֆեյենորդ» (Հոլանդիա), «Քարաբագ» (Ադրբեջան), «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել), ՊՍՕԿ (Հունաստան), «Ռեն» (Ֆրանսիա), «Պարտիզան (Սերբիա), «Կլուժ» (Ռումինիա), «Զարյա» (Ուկրաինա):
  • 3 զամբյուղ` «Ունիոն Բեռլին» (Գերմանիա), ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա), «Վիտես» (Հոլանդիա), «Սլովան» (Սլովակիա), «Յաբլոնեց» (Չեխիա), «Ալաշկերտ» (Հայաստան), «Ֆլորա» (Էստոնիա), «Կայրաթ» (Ղազախստան):
  • 4 զամբյուղ` «Լինքոլն» (Ջիբրալթար), «Ռանդերս» (Դանիա), «Անորտոսիս» (Կիպրոս), «Օմոնիա» (Կիպրոս), ՀԻԿ (Ֆինլանդիա), «Մաքաբի Հայֆա» (Իսրայել), «Բուդե-Գլիմտ» (Նորվեգիա), «Մուրա» (Սլովենիա):

Հավելենք, որ մրցաշարին մասնակցելու են նաև «Ռոման», «Կայրաթն» ու «Անորտոսիսը», որտեղ համապատասխանաբար խաղում են Հենրիխ Մխիթարյանը, Կամո Հովհաննիսյանն ու Հովհաննես Համբարձումյանը: Խաղարկության փլեյ-օֆֆ փուլում չեխական «Յաբլոնեցին» զիջելուց հետո պայքարը թողեց Սլովակիայի «Ժիլինան», որտեղ խաղում է Վահան Բիչախչյանը:

wp-apeth