Կանանց Չեմպիոնների լիգա. «Հայասան» պարտվեց «Բրեզնիցային»

Կանանց Չեմպիոնների լիգա. «Հայասան» պարտվեց «Բրեզնիցային»

Կանանց Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի երկրորդ խաղում Գյումրու «Հայասան» խորվաթական Օսիյեկ քաղաքում մրցեց Մոնտենեգրոյի «Բրեզնիցայի» հետ ու պարտվեց 3:2 հաշվով: Հաշիվը բացեց Արտակ Ադամյանի գլխավորած թիմը, աչքի ընկավ Կարիեն Եղյանը: Մրցակիցն առաջին կեսի վերջում հավասարեցրեց հաշիվը, իսկ ընդմիջումից հետո րոպեներ անց խփեց նաև երկրորդ գոլը: Երկրորդ կեսի միջնամասում «Հայասային» հաջողվեց հավասարեցնել հաշիվը, դուբլի հեղինակ դարձավ Կարիեն Եղյանը: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից վեց րոպե առաջ «Բրեզնիցան» ևս մեկ գոլ խփեց և կամային հաղթանակ տարավ:

Օրեր առաջ «Հայասան» առաջին հանդիպումն էր անցկացրել և պարտվել էր «Անդերլեխտին»: Հայաստանի չեմպիոնն ավարտեց մրցելույթները Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Հիշեցնենք, որ սա «Հայասայի» առաջին նման փորձն էր միջազգային ասպարեզում:

wp-apeth