Գյումրեցի Սպարտակ Նահապետյանը` Եվրոպայի չեմպիոն

Գյումրեցի Սպարտակ Նահապետյանը` Եվրոպայի չեմպիոն

Բոսնիա Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի մինչև 15 տարեկան պատանիների Եվրոպայի առաջնության 50 կգ քաշային կարգում փայլուն հանդես եկավ և ոսկե մեդալ նվաճեց Գյումրու համայնքապետարանի բռնցքամարտի մարզադպրոցի սան Սպարտակ Նահապետյանը (անձնական մարզիչ՝ Արմեն Բաղդասարյան)։ Արմեն Բաղդասարյանի սանը 2-րդ ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց բելառուս Անդրեյ Կիպելին, որից հետո մրցավարները դադարեցրին մենամարտը։

Մարզադպրոցի մեկ այլ սան՝ 70 կգ քաշային կարգի բռնցքամարտիկ Լյովա Կիրակոսյանը (անձնական մարզիչ՝ Գառնիկ Պողոսյան) երեկ դարձել էր բրոնզե մեդալակիր:

Սպարտակի նվաճած ոսկին առաջինն էր Հայաստանի համար Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանի ընտրանին բացի Նահապետյանից ևս չորս մասնակից ուներ եզրափակչում:

wp-apeth