Երկրորդ տեղն են զբաղեցրել Նահանգներում

Երկրորդ տեղն են զբաղեցրել Նահանգներում

Ամերիկայի Միացյալ Նահանգների Լեյք Փլեսիդ քաղաքում տեղի ունեցավ  Lake Placid Ice Dance International մրցաշարը: Հայտավորված 18 զույգերի  շարքում է եղել Հայաստանի դրոշի ներքո հանդես եկած  Թինա Կարապետյան — Սիմոն Պրուքս Սենեկալ երկյակը, հայտնում են ՀԱՕԿ լրատվական բաժնից:

Որակավորման փուլում գերազանցելով բոլոր մրցակիցներին, մեր  գեղասահորդները առաջին տեղով մտան եզրափակիչ: Հայաստանի ներկայացուցիչները ընդհանուր հաշվարկում առաջ թողեցին միայն ամերիկացիներին  ու արժանիորեն  կանգնեցին պատվանդանի երկրորդ աստիճանին:

Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում  սեպտեմբերի  20 – ին կմեկնարկի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարը: Մասնակիցների թվում կլինեն Հայաստանի ներկայացուցիչներ, մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը, Սլավիկ Հայրապետյանը և նշած զույգը: Չինաստանում 2022թ. փետրվարին կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցելու համար գեղասահորդները Գերմանիայի ստուգատեսում պետք է տեղ զբաղեցնեն լավագույն հնգյակում:

wp-apeth