Հայաստանը վերջին խաղում հաղթեց Մալթային

Հայաստանը վերջին խաղում հաղթեց Մալթային

Հայաստանի Կանանց մինչև 16 տարեկանների հավաքականնավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի E ենթախմբում: Այս մասին հայտնում են Հայաստանի բասկետբոլի եդերացիայի լրատվական բաժնից: Մրցաշարի վերջին խաղում Հայաստանի հավաքականը 51-50 հաշվով հաղթեց Մալթային:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անի Մկրտչյանը, նա վաստակեց 17 միավոր: Վերջինս նաև 11 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և իրականացրեց 2 արդյունավետ փոխանցում:

E ենթախմբում Հայաստանի հավաքականը մրցեց Ալբանիայի, Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի ևՄալթայի հավաքականների հետ, տոնեց 2 հաղթանակ և 4 միավորով գրավեց երրորդ տեղը։

wp-apeth