Առաջին խումբ. «Շիրակը» վեց գոլ խփեց առաջին խաղում

Հայաստանի Առաջին խմբի առաջնության մեկնարկային տուրում Գյումրու «Շիրակը» սեփական հարկի տակ վեց գոլ խփեց Երևանի ԲԿՄԱ-ի երկրորդ թիմին: Բանակայինները կարողացան մեկ գոլով պատասխանել: Տիգրան Դավթյանի գլխավորած թիմն առաջնությունը սկսեց հաղթանակով: Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ է «Շիրակը» խաղում Առաջին խմբում: Շիրակցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Արման Ասլանյանը, դուբլ ձևակերպեց Արտեմ Գևորգյանը, ևս մեկ գոլ խփեց Լյովա Մրյանը: Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Ալեն Ղալթախչյանը: