VAR համակարգ՝ Մունդիալ 2022-ի ընտրական փուլի խաղերին

VAR համակարգ՝ Մունդիալ 2022-ի ընտրական փուլի խաղերին

ՈւԵՖԱ Գործադիր կոմիտեի որոշմամբ VAR համակարգը կկիրառվի 2020 թվականի Աշխարհի առաջնության որակավորման չորրորդ մրցափուլից սկսած բոլոր հանդիպումների ընթացքում, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

VAR համակարգի օգտագործման նախնական ծրագրերը հետաձգվել էին՝ կորոնավիրուսային համավարակի հարուցած տրանսպորտային դժվարությունների և ռիսկերի պատճառով:

ՈՒԵՖԱ-ն կգործարկի VAR համակարգը հանդիպումներն ընդունող անդամ ասոցիացիաների մարզադաշտերում։ Հատուկ սարքերը մրցավայրեր կբերվեն ՈՒԵՖԱ-ի կողմից,  կտեղադրվեն մարզադաշտերում և ՈՒԵՖԱ-ի կողմից տրամադրված հատուկ մեքենաների մեջ։

wp-apeth