Պրեմիեր լիգա. «Սևանը» հաղթեց «Վանին»

Պրեմիեր լիգա. «Սևանը» հաղթեց «Վանին»

Հայաստանի առաջնության մեկնարկային տուրում վստահ հաղթանակով նորամուտը նշանավորեց «Սևանը»՝ հինգ գոլ խփելով «Վանին»: Չարենցավանի թիմը պատասխանեց ընդամենն երկու գոլով: «Սևանի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Անդրե Մենսալաոն, մեկական անգամ աչքի ընկան Մարինին ու Ժատտան: Հյուրերից գոլերը խփեցին Զավեն Բադոյանն ու Ահմեդ Ջինդոյանը:

ՍեւԱՆ-ՎԱՆ 5-2 (2-2)
1-0՝ Կլաուդիր Ժունիոր Մարինի 1՛, 1-1՝ Զավեն Բադոյան 20՛, 2-1՝ Անդրե Մենսալաո 31՛, 2-2՝ Ահմեդ Ջինդոյան 45՛, 3-2՝ Անդրե Մենսալաո 68՛, 4-2՝ Էբրիմա Ժատտա 79՛, 5-2՝ Անդրե Մենսալաո 85՛
ՍեւԱՆ. 1.Մարկո Դրոբնյակ, 2.Արթուր Դանիելյան, 3.Արթուր Քարտաշյան (25.Թիմուր Ռուդոսելսկի, 67), 21.Արթուր Ավագյան, 40.Լուիզ Մաթեուս, 8.Անդրե Մենսալաո, 9.Մհեր Սահակյան (14.Էբրիմա Ժատտա, 77), 18.Ֆիլիպ Դուրանսկի (15.Իսա Ալիյու, 85), 77.Բաբու Չամ (10.Ղուկաս Պողոսյան, 67), 17.Իբրահիմ Աբուբակար, 28.Կլաուդիր Ժունիոր Մարինի
ՎԱՆ. 22.Նիկոլայ Ցիգան, 3.Անդրանիկ Ոսկանյան, 6.Արգիշտի Պետրոսյան, 8.Գագիկ Դաղբաշյան, 18.Վահագն Այվազյան, 10.Էդեդեմ Էսյեն, 13.Միրեկու Էմմանուել, 16.Լուիշ Ֆիլիպե Կոշտա Մենեզես (23.Դմիտրի Կուզկին, 83), 88.Զավեն Բադոյան, 9.Ահմեդ Ջինդոյան (11.Բատրկանով, 46), 19.Ալեքսանդր Ստեպանով
Զգուշացում՝ Արթուր Քարտաշյան 34՛ (Ս), Մհեր Սահակյան 36՛ (Ս), Ալեքսանդր Ստեպանով 34՛ (Վ), Գագիկ Դաղբաշյան 38՛ (Վ) ; Մրցավար՝ Զավեն Հովհանիսյան (Հայաստան)

wp-apeth