Պրեմիեր լիգա. «Փյունիկը» հաղթեց ԲԿՄԱ-ին

Պրեմիեր լիգա. «Փյունիկը» հաղթեց ԲԿՄԱ-ին

Ֆուտբոլային մրցաշրջանը Հայաստանում մեկնարկեց 30-րդ անգամ: Պայքարը սկսվեց տասը թիմով, թե քանիսը նրանցից կմնան խաղի մեջ մինչև ավարտը, դժվար է ասել: Տարիների մասնավորապես անցած մրցաշրջանի փորձը թույլ չի տալիս մինչև վերջ վստահ լինել այդ հարցում: Պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբային ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում չենք տեսնի Գյումրու «Շիրակին»: Փոխարենը կան նորեկներ՝ «Սևանը», «Նորավանքն» ու ԲԿՄԱ-ն: Բանակայիններն էլ տնային խաղով ազդարարեցին առաջնության մեկնարկը: Մրցակիցը Երևանի «Փյունիկն» էր, որը վստահ հաղթանակ տարավ՝ մրցակցի դարպասն ուղարկելով չորս անպատասխան գնդակ:

Հանդիպման հաշիվը բացեց «Փյունիկի» նորեկ Էդգար Մովսեսյանը: Վերջինս դարձավ նաև երկրորդ գոլի համահեղինակը: Բանակայիններին երրորդ անգամ տխրեցրեց Խոսե Կարաբալյոն, իսկ խաղի վերջակետը դրեց Գևորգ Ղազարյանը՝ վերադարձը հարազատ թիմ նշանավորելով գոլով: Ի դեպ, վետերան խաղացողն իր 50-րդ գոլը խփեց Հայաստանի առաջնության շրջանակներում:

ԲԿՄԱ — «ՓՅՈՒՆԻԿ» 0-4 (0-1)
0-1՝ Էդգար Մովսիսյան 40՛, 0-2՝ Խոսե Կարաբալո 62՛, 0-3՝ Ժունինյո 65՛, 0-4՝ Գեւորգ Ղազարյան 73՛
ԲԿՄԱ. 12.Արմեն Ներսեսյան, 2.Էրիկ Փիլոյան, 3.Կարեն Մուրադյան, 5.Պետրոս Մանուկյան, 23.Ստյոպա Մկրտչյան, 24.Արսեն Գալստյան, 7.Արամ Խամոյան (25.Դանիել Աղբալյան, 66), 8.Միքայել Միրզոյան, 19.Նարեկ Ալավերդյան (13.Հայկ Ղեվոնդյան, 66), 21.Սերոբ Գալստյան (26.Համլետ Մինասյան, 88), 18.Միսակ Հակոբյան (11.Սերոժ Թիթիզյան, 46), 0.Նարեկ Ալավերդյան
«ՓՅՈւՆԻԿ». 71.Ստանիսլավ Բուչնեվ, 2.Սերոբ Գրիգորյան, 5.Զորան Գայիչ, 6.Ժունինյո (10.Գեւորգ Ղազարյան, 66), 18.Հայկ Իշխանյան, 95.Անտոն Բրատկով (80.Ռոբել Իբարա, 73), 96.Արման Հովհաննիսյան, 14.Էրիկ Վարդանյան (11.Հովհաննես Հարությունյան, 66), 88.Յուրի Գարեգինյան, 22.Էդգար Մովսիսյան (25.Մոհամեդ Մուսալով, 73), 90.Խոսե Կարաբալո (19.Վասպուրակ Մինասյան, 80)
Զգուշացում՝ Նարեկ Ալավերդյան 32՛ (Բ), Էրիկ Փիլոյան 59՛ (Բ), Արամ Խամոյան 63՛ (Բ), Անտոն Բրատկով 54՛ (Փ), Գեւորգ Ղազարյան 80՛ (Փ) ; Մրցավար՝ Արտյոմ Գասպարյան (Հայաստան)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1 Հարվածներ 9
1 Հարված դարպասին 8
5 Անկյունայիններ 5

Տուր 1 Քաղաք Մարզադաշտ
02.08.21 Արարատ
  —
Նոա Երևան  «Հանրապետական» 19:00
02.08.21 Սևան
  —
Վան Երևան  «Նաիրի» 17:00
01.08.21 Ուրարտու
  —
Նորավանք Երևան  Ուրարտու-1 20:00
01.08.21 Ալաշկերտ
  —
Ար.-Արմենիա Երևան  «Նաիրի» 17:00
30.07.21 ԲԿՄԱ
  0:4
Փյունիկ Երևան  Ավան 19:00
wp-apeth