Վահան Բիաչխչյանը կրկին գոլ խփեց. «Ժիլինան» անցավ հաջորդ փուլ

Վահան Բիաչխչյանը կրկին գոլ խփեց. «Ժիլինան» անցավ հաջորդ փուլ

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Սլովակիայի «Ժիլինան» մրցակցի դաշտում 2:1 հաշվով պարտվեց Գորիի «Դիլային», բայց անցավ հաջորդ փուլ: Առաջին խաղում «Ժիլինան» հաղթել էր 5:1 հաշվով: Հաջորդ փուլում Սլովակիայի ներկայացուցիչը մրցելու է «Ապոլոն Լիմասոլի» հետ:

«Դիլայի» հետ պատասխան խաղին հենց սկզբից մասնակցեց Վահան Բիչախչյանը ու կրկին դարձավ գոլի հեղինակ՝ բացելով հաշիվը: Հայաստանի ազգային հավաքականի խաղացողը մրցակցի դարպասը գրավեց 11 մետրանոցից: Հիշեցնենք, որ առաջին խաղում նույնպես Վահանը գոլով էր աչքի ընկել ու կրկին 11 մետրանոցից:

wp-apeth