Վահան Բիչախչյանը՝ «Կրասնոդարի» նշանառության տակ

Վահան Բիչախչյանը՝ «Կրասնոդարի» նշանառության տակ

Սլովակիայի «Ժիլինայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը կարող է կարիերան այլ ակումբում շարունակել: Արդեն ռուսական մամուլում գրել են, որ երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերը հետաքրքրել է տեղի մի շարք ակումբների, մասնավորապես խոսքը գնացել է Կազանի «Ռուբինի» ու Մոսկվայի ԲԿՄԱ-ի մասին: Կազանյան ակումբից արդեն հասցրել են հերքել տեղեկությունը:

Football365.am-ի տեղեկություններով գյումրեցի խաղացողի ծառայություններով իրոք կան հետաքրքրված ակումբներ, որոնց թվում են նաև ռուսական ակումբները: Ըստ Football365.am՝ Բիչախչյանի տրանսֆերով լրջորեն հետաքրքրված է առաջին հերթին «Կրասնոդարը»:

Հավելենք, որ ավարտված առաջնությունում Վահան Բիչախչյանը «Ժիլինայի» կազմում խփեց 11 գոլ: Օրեր առաջ նա բացեց իր գոլերի հաշիվը նաև Հայաստանի ազգային ընտրանու կազմում՝ գրավելով Շվեդիայի հավաքականի դարպասը:

wp-apeth