«Վանից» հեռացել են միանգամից 15 ֆուտբոլիստ

Չարենցավանի «Վանից» հեռացել են միանգամից 15 ֆուտբոլիստ: Ավարտվել են գործող պայմանագրերի ժամկետները: Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

Թիմից հեռացել են Անդրեյ Զորինը, Ալեքսանդր Տենյաևը, Վլադիսլավ Վասիլևը, Դեու Դոսա Օլատունջին, Գարեգին Կիրակոսյանը, Մաքս Ժեստաևը, Պավել Կորկինը, Վիուլեն Այվազյանը, Դավիթ Նալբանդյանը, Ալեքսանդր Մակսիմենկոն, Ալեքսեյ Շիշկինը և Հենրի Ավագյանը, Սամուր Ագամագոմեդովը, Էդգար Մովսեսյանն ու Էզա Կուասի Ուիլֆրեդը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չարենցավանի «Վանի» շարքերը համալրել է դարպասապահ Արման Մելիքսեթյանը:

wp-apeth