Գյումրու «Հայասան»՝ չեմպիոն, «Գյումրին»՝ բրոնզե մեդալակիր

Գյումրու «Հայասան»՝ չեմպիոն, «Գյումրին»՝ բրոնզե մեդալակիր

Կանանց ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության հաղթող դարձավ Գյումրու «Հայասան», երկրորդ տեղը զբաղեցրեց Երևանի «Ալաշկերտը», իսկ երրորդ մրցանակակիր դարձավ Գյումրու «Գյումրի» թիմը:

Մեկամյա պատմություն ունեցող «Հայասան» առաջնությունում 15 խաղում վաստակեց 41 միավոր, խփեց 162 գոլ և բաց թողեց հինգը: «Գյումրին» 15 խաղում վաստակեց 23 միավոր:

Առաջնության լավագույն ռմբարկու դարձավ «Հայասայի» ավագ Աննա Դալլաքյանը՝ խփելով չորս տասնյակից ավելի գոլ:

«Հայասան» Հայաստանը կներկայացնի կանանց Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:

wp-apeth