Գարիկ Կարապետյանն՝ երիտասարդների Աշխարհի չեմպիոն

Գարիկ Կարապետյանն՝ երիտասարդների Աշխարհի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը 96 կգ քաշային կարգում 355 կգ երկամարտի արդյունքով դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր մեդալակիր:

Նրանից առաջ երիտասարդների աշխարհի առաջնությանը Լիանա Գյուրջյանն ևս հավասարը չէր ունեցել և գրավել էր առաջին տեղը: Մինչ այդ Կարեն Մարգարյանը նվաճել էր աշխարհի առաջնության արծաթե մեդալը: 81 կգ քաշային կարգում Հայաստանից Կարեն Մարգարյանը պոկեց 152 կգ, հրեց 175 կգ: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը երկամարտի 323 կգ արդյունքով  4-րդ տեղն է գրավել:
Հավելենք, որ Գարիկ Կարապետյանը Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի սան է, անձնական մարզիչը հայրն է՝ նախկինում ճանաչված ծանրորդ Ալեքսան Կարապետյանը: Գարիկ Կարապետյանը հասցրել է մեդալներ վերցնել նաև Եվրոպայի ու Աշխարհի պատանեկան առաջնություններում:
wp-apeth