Արտաշատում կայացել է աթլետիկայի ավանդական մրցաշարը

Արտաշատում կայացել է աթլետիկայի ավանդական մրցաշարը

Երևանի, Վանաձորի, Գյումրիի, Կապանի և Արտաշատի շուրջ 120 մարզիկ-մարզուհիներ մասնակցեցին Գառնիկ Ղուկասյանի անունը հավերժացնող աթլետիկայի ավանդական մրցաշարին, հայտնում են ՀԱՕԿ լրատվական բաժնից:

ՀՀ  հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը զրույցի ժամանակ ասել է, որ թեև բարձր արդյունքներ չեն գրանցվել, բայց մասնակիցները գոհացցրել են դիմացկունության որակներով: Պետք է գնահատել, որ ընդամենը երկու օր առաջ է նույն Արտաշատում ավարտվել Հայաստանի առաջնությունը: Սա նկատի ունենալով չպետք է դժգոհել, որ գյումրեցի Երվանդ Մկրտչյանը 1500 մետրը վազեց 3.48, 8 ժամանակում: Երևանցի Արտակ Համբարձումյանը հեռացատկեց 7մ.  37 սմ, իսկ կապանցիներ Լևոն Աղասյանը և Մարիետա Մինասյանը եռացատկեցին համապատասխանաբար 16մ. 45 սմ  և 12 մ. 87 սմ: Ի դեպ, Մարիետային ընդամենն երեք սանտիմետր չբավարարեց, որ նա լրացներ օգոստոսի 17-20-ը Նայրոբիում անցկացվելիք աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության չափանիշը:

Առաջիկա ծրագրերի մասին մասնագետն հավելել է, որ Սան Մարինոյում հունիսի 5-ին  տասը  փոքր երկրների պատվիրակների մասնակցությամբ Եվրոպայի առաջնությունում հանդես կգան նաև հայ աթլետները: Հայտնի է, որ ծրագրում ընդգրկված է 11 մրցաձև: Հաջորդ ստուգատեսը կլինի Նիկոսիայում հունիսի 19-ին մեկնարկելիք Եվրոպայի թիմային առաջնությունը:

wp-apeth