Ծանրամարտի երիտասարդական ընտրանին մեկնել է Տաշքենդ

Ծանրամարտի երիտասարդական ընտրանին մեկնել է Տաշքենդ

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը մեկնել է Ուզբեկստան: Տաշքենդում մայիսի 23-31-ը կանցկացվի ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայանա 7 մարզիկով: Երիտասարդական հավաքականի մարզչական անձնակազմի որոշմամբ՝ առաջնությանը կմասնակցեն Գոռ Սահակյանը (67 կգ), Կարեն Մարգարյանը, Սուրեն Գրիգորյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ) և Պետրոս Պետրոսյանը (102 կգ), իսկ աղջիկներից մրցահարթակ դուրս կգան Միլենա Խաչատրյանը (71 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ):

Առաջնությունից հետո երիտասարդ ծանրորդները սկսելու են նախապատրաստվել սեպտեմբերին կայանալիքԵվրոպայի 20-23 տարեկանների առաջնությանը, որին, մարզիչ Մելիք Ղուկասյանի հավաստմամբ, հավաքականը կմասնակցի ընդլայնված կազմով:

wp-apeth