Աբրահամ Խաշմանյանը կաշխատի «Լոռիում»

Աբրահամ Խաշմանյանը կաշխատի «Լոռիում»

Վանաձորի «Լոռիի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ Աբրահամ Խաշմանյանը համալրել է ակումբի ղեկավար կազմը՝ ստանձնելով ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանի խորհրդականի պաշտոնը։

Աբրահամ Խաշմանյանը գլխավոր մարզչի պաշտոնում աշխատել է հայկական տարբեր ակումբներում։ Մարզել է «Կիլիկիան», «Արարատը», «Գանձասարը»։ Մարզել է նաեւ Հայաստանի Մ19, Մ21 և ազգային հավաքականները։

«Ալաշկերտի» ղեկին Խաշմանյանը դարձել է Հայաստանի եռակի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր։ «Գանձասարի» հետ դարձել Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։ Խաշմանյանը եվրագավաթներում ամենաշատ հաղթանակ տարած հայ մարզիչն է՝ 7 հաղթանակ 16-ից։

wp-apeth