Կայացել է հերթական քննարկումը ՈւԵՖԱ-ի և անդամ ասոցիացիաների միջև

Կայացել է հերթական քննարկումը ՈւԵՖԱ-ի և անդամ ասոցիացիաների միջև

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է մարտի կեսերին ստեղծված աշխատանքային երկու խմբերի գործունեության վերջին արդյունքներն ՈւԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների անդամների մասնակցությամբ կայացած տեսակոնֆերանսի ընթացքում, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

Մասնավորապես, ներկայացվել են ինչպես ազգային հավաքականների, այնպես էլ ակումբների մասնակցությամբ մրցաշարերի պոտենցիալ օրացույցների մի քանի տարբերակներ:

ՈՒԵՖԱ-ն նաև հաստատել է հեթ-թրիք ծրագրի՝ ազգային ասոցիացիաներին հասանելիք գումարներն ըստ պլանի վճարելու պատրաստակամությունը:

Ազգային ասոցիացիաներին տրվել են խորհրդատվական ցուցումներ, ըստ որոնց խիստ ցանկալի է ավարտին հասցնել ազգային առաջնությունները և գավաթի խաղարկությունները:

Վերոնշյալ թեմաների վերաբերյալ որոշումները կկայացվեն հինգշաբթի՝ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստի ընթացքում:

wp-apeth