Բախվել են «GAZel»-ն ու «Mercedes-Benz Sprinter»-ը

Բախվել են «GAZel»-ն ու «Mercedes-Benz Sprinter»-ը

Դեկտեմբերի 2-ին, ժամը 12։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 25/7 հասցեում բախվել են թիվ 258 երթուղին սպասարկող «GAZel» (վարորդ Ռ․ Օ․, ծնված 1961 թ․) և «Mercedes-Benz Sprinter» (վարորդ Զ․ Ղ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, երթուղայինի ուղևոր Ա․ Կ․-ին (ծնված 1958 թ․) դուրս բերել արգելափակումից, վերջինիս  և ուղևոր Գ․ Խ․-ին (ծնված 1976 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են «Իզմիրլյան» ԲԿ։

wp-apeth