Բախվել են Մարտունի-Ննգի ավտոճանապարհին

Բախվել են Մարտունի-Ննգի ավտոճանապարհին

Նոյեմբերի 5-ին ժամը 10:30-ին ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում և ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել , որ Մարտունի-Ննգի ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 10:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչը (ծնված 1988թ․) վարելով «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան, Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին, բախվել է Ճարտար քաղաքի բնակչի (ծնված 1977թ.) վարած «ԳԱԶ 3110» ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ 2121» ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ Խնուշինակ գյուղի բնակիչներ (ծնված 1989թ.) ու (ծնված 2012թ.) ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Շրջանային բուժմիավորում ՓԲԸ:

wp-apeth