427 կանչի են արձագանքել

427 կանչի են արձագանքել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 427 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ 67 հրդեհ է գրանցվել՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 32 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 175 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 100-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Նոր Նորք, Կենտրոն, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Արմավիրում, Լոռիում, Կոտայքում, Վայոց ձորում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու վերաբերյալ 14 ահազանգ է ստացվել, օձ է հայտնաբերվել եւ անվտանգ տարածք տեղափոխվել 10 դեպքում: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 3 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 3 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները հրդեհային անտարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության պատսպարման կազմակերպում», «Խոշոր ավտովթարի դեպքում հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումը», «Քանաքեռ» ՀԷԿ-ում «Առաջացած հրդեհի դեպքում աշխատողների պաշտպանությունը», «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը համաճարակների դեպքում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմապերպումը եւ իրականացումը մանկապարտեզում», «Հրդեհաշիջում եւ տարհանում», «Հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը դպրոցում բռնկված հրդեհի դեպքում», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը», «Հրդեհաշիջումը նկուղային հարկում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ:

wp-apeth