Հրդեհ՝ չշահագործվող սրճարանում
Սեպտեմբերի 21-ին, ժամը 10:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 33 շենքի մոտակայքում գտնվող բնակելի շինության ներսում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող սրճարանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։53-ին, մարվել՝ 11։00-ին։ Այրվել է կախովի պլաստմասե առաստաղը՝ մոտ 30 քմ։