Ավտովթար Մեղրի-Երևան ավտոճանապարհին. կան վիրավորներ և մեկ զոհ

Ավտովթար Մեղրի-Երևան ավտոճանապարհին. կան վիրավորներ և մեկ զոհ

2021թ. սեպտեմբերի 05-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 191-րդ կմ հատվածում, տղամարդը «Մերսեդես-Բենց Ե-200» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց գոտի և ենթարկվել ավտովթարի, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ուղևորներից մեկը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ 5 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:

«Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության  Սիսիանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր»,- ասված է հաղորդագրությունում:

wp-apeth