Մահվան ելքով ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում

Մահվան ելքով ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում

2021թ. օգոստոսի 29-ի՝ ժամը 16։06-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հանգստյան գոտու մոտակայքում վթար է տեղի ունեցել, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:

«Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:50-ի սահմաններում, Երևան քաղաքի 47-ամյա բնակիչը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվելով հարվածել ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող բետոնե ցանկապատին, ինչի հետևանքով վերջինիս մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ ԱԿ» ՓԲԸ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth