Գեղհովիտ գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Գեղհովիտ գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Օգոստոսի 25-ին, ժամը 03:43-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 58-րդ փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:06-ին, մարվել՝ 08։43-ին։ Այրվել է մոտ 1100 հակ անասնակեր։

wp-apeth