Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Օգոստոսի 16-ին, ժամը 18։17-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:20-ին, մարվել՝ 19:31-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:

wp-apeth