Ընտանիքի անդամները մահացել են ավտովթարի հետևանքով
2021թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, 35-ամյա տղամարդը, իր կողմից վարած «Օպել Կոմբո» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Երևան ավտոճանապարհի 16-րդ կիլոմետր հատվածում, Աբովյան քաղաք տանող կամրջի տակ կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, հարվածել կամրջի հենասյանը, ինչի արդյունքում վերջինս, ինչպես նաև` 31-ամյա կինը և 4-ամյա որդին տեղում ստացած մարմնական վնասվածքներից մահացել են, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:
«Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով։
Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ: Հարցաքննվել են դեպքին ականատես վարորդներ: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: