Հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Հուլիսի 13-ին, ժամը 05:38-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարի լճից դեպի Արագած լեռան գագաթ բարձրանալիս քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ քաղաքացիները մոլորվել են և չեն կարողանում ինքնուրույն իջնել։

Ժամը 08։50-ին փրկարարները հայտնաբերել են 11 հոգանոց քաղաքացիների խմբին Քարի լճից դեպի հարավային գագաթն ընկած հատվածում, որոնց ուղեկցել են անվտանգ տարածք։

wp-apeth