Մահվան ելքով վրաերթ՝ Սարդարապատում

Մահվան ելքով վրաերթ՝ Սարդարապատում

2021թ. հուլիսի 06-ին` ժամը 16:20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչն իր կողմից վարվող «NISSAN sunny 1.5» մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկել նույն մարզի Մրգաշատ գյուղի 1995թ. ծնված բնակչուհուն՝ վերջինիս անզգուշությամբ պատճառելով մահ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և ավտոմեքենայի զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

wp-apeth