Մահվան ելքով վթար՝ Արմավիրի մարզում

Մահվան ելքով վթար՝ Արմավիրի մարզում

2021թ. հունիսի 2-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի 55-ամյա բնակիչը, նույն մարզի Մյասնիկյան-Հացիկ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի հատվածում իր կողմից վարվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի հողաթմբին և կողաշրջվել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն և վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:

wp-apeth