Օգնության են հասել փրկարարները

Օգնության են հասել փրկարարները

Մայիսի 20-ին, ժամը 19։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ս․ Խանզադյան փողոցում գտնվող տներից մեկի բակում ծառը կոտրվել է, առկա է տան վրա ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները կտրել են վտանգ ներկայացնող ճյուղերը և տեղափոխել անվտանգ տարածք։

wp-apeth