Ավտոմեքենան կողաշրջվել է․ կա տուժած

Ավտոմեքենան կողաշրջվել է․ կա տուժած

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 2-ին, ժամը 16։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սարալանջ-Արագյուղ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տուֆով բեռնված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խաժակ Ա․, ծնված 1959 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Եղվարդի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

wp-apeth