ՃՏՊ Երևան-Աբովյան ավտոճանապարհին
ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 1-ին, ժամը 22:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին՝ «Սի Փի Էս» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։
Պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» (վարորդ՝ Հենրի Ա․) և «ՎԱԶ 2110» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենան։
- ՃՏՊ Քաջարան-Կապան ավտոճանապարհին
ԱԻՆ-ից նաև հայտնում են, որ հունիսի 1-ին, ժամը 23:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Կ․, ծնված 1987 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը (Հովհաննես Խ․, ծնված 1963 թ․) հոսպիտալացվել են Քաջարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: