Քաղաքացին ցած է նետվել կամրջից
Մայիսի 27-ին, ժամը 23։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով «Կարմիր» կոչվող կամրջից, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Մարիաննա Մ․-ն (ծնված 2006 թ․) կամրջից նետվել է։ Տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, այնուհետև տեղափոխվել՝ Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
- Ինքնասպանության փորձը կանխվել է
Մայիսի 28-ին, ժամը 08։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։ Ոստիկանության աշխատակիցները կանխել են քաղաքացու (Սմբատ Պ․) ինքնասպանության փորձը և տեղափոխել Մաշտոցի բաժին։