Գյումրիի տներից մեկի բակում հայտնաբերվել է ական

Գյումրիի տներից մեկի բակում հայտնաբերվել է ական

Ապրիլի 19-ին, ժամը 15:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ. Սարգսյան փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է արկանման առարկա, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տան բակում հայտնաբերվել է ՀՄՄ1-ի մարտական գլխիկով ական (առանց պայթուցիչի), որը տեղափոխման համար վտանգ չի ներկայացնում: ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարը արկը տեղափոխել է զորամաս:

wp-apeth