ՃՏՊ Գյումրի քաղաքում. կան տուժածներ

ՃՏՊ Գյումրի քաղաքում. կան տուժածներ

Ապրիլի 18-ին, ժամը 21:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասից դեպի Մուշ-2 թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրու Ֆուտբոլի ակադեմիայի մոտակայքում «Mercedes-Benz E-Class» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արկադի Խ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 5 մետր սահել մոտակա դաշտը և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդին և ուղևորին (Արթուր Ս., ծնված 1990 թ.) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

ՃՏՊ Շերամի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում. տուժածներ չկան

Ապրիլի 18-ին, ժամը 23:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շերամի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Սերգեյ Ս.)  և «Mercedes-Benz G 500» (վարորդ՝ Ալբերտ Խ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենաները տեղի ուժերով հոսանքազրկվել են, և դադարեցվել է վառելիքի արտահոսքը: Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

wp-apeth