Մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով

Մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով

Ապրիլի 17-ի առավոտյան ոստիկանության ճամբարակի բաժին ահազանգ ստացվեց, որ Շորժա տանող ճանապարհին մեքենայի մեջ տղամարդու դի կա՝ հրազենային վնասվածքով, հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ սպանության հատկանիշներով։ Ճամբարակի քրեական հետախույզների` առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու միջոցառումներին միացան մարզային ոստիկանության գործընկերները։

Համատեղ աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվելսպանությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության և դեպքի մի շարք հանգամանքների վերաբերյալ։ Նախնական տվյալներով՝ 36-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք էր պատճառել  Շողակաթ համայնքի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ, որը հայտնաբերվել է, բերման է ենթարկվել ու ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Հանցագործության գործիք հրացանը հայտնաբերվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Կատարվում է նախաքննություն։

wp-apeth