Գյումրիում դանակահարել են ոստիկանության ծառայողների

Գյումրիում դանակահարել են ոստիկանության ծառայողների

Գյումրիի Հայուհի հրապարակում դանակահարվել են ոստիկանության երկու աշխատակից: Երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ծառայությանն ժամանակ ոստիկանները փորձել են պարզել քաղաքացիներից երկուսի ինքնությունը և արդյոք նրանք ունեն տեղաշարժման թերթիկ: Վերջիններս վեճի են բռնվել ոստիկանների հետ, արդյունքում քաղաքացիներից մեկը դանակահարել է ճանապարհային ոստիկանության մեկ աշխատակցի և մեկ ոստիկանության ծառայողի, հայտնում է shamshyan.com-ը: Ոստիկաններին հաջողվել է վնասազերծել դանակով զինված քաղաքացուն, որին բերման են ենթարկել ոստիկանության Կումայրիի բաժին։

«Գյումրի» բժշկական կենտրոնից  «ՑԱՅԳ» ՀԸ «Այսօր» լրատվականին հայտնել են, որ ընդունել են սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ ստացած երկու քաղաքացու: Տուժածներից՝ 1995 թվականին ծնված Ա. Բ-ի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի կտրած-ծակած վերք, իսկ 1989 թվականին ծնված Ա. Հ.-ի մոտ աշխտորոշվել է ձախ ազդրի կտրած-ծակած վերք: Տուժածների վիճակը կայուն է, կատարվել է վերքերի վիրաբուժական զննում, սահմանվել է հսկողություն:

wp-apeth