Գյումրիի Չերազի փողոցում այրվել է երկու ավտոմեքենա (տեսանյութ)

Գյումրիի Չերազի փողոցում այրվել է երկու ավտոմեքենա (տեսանյութ)

Արտակարգ իրվաիճակների նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 13-ին, ժամը 22:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Չերազի փողոցի թիվ 19 շենքի դիմաց այրվում է երկու ավտոմեքենա. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:08-ին, մարվել՝ 23:15-ին:

Այրվել է Դավիթ Մ.-ին պատկանող «Mazda Millenia» մակնիշի ավտոմեքենայի դիմացի հատվածն ամբողջությամբ, սրահը՝ մասամբ և Հայկ Ս.-ին պատկանող «Peugeot 607» մակնիշի ավտոմեքենայի հետնամասը` մասամբ:

wp-apeth