Հրդեհ ավտոտնակում, այրվել են մեքենաներ. կա զոհ ու տուժածներ

Հրդեհ ավտոտնակում, այրվել են մեքենաներ. կա զոհ ու տուժածներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 10-ին, ժամը 20:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 75 շենքի մոտակա ավտոտնակների մոտակայքում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակներից մեկի նկուղային հարկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:46-ին, մարվել՝ 21:23-ին:

Փրկարարները նկուղում հայտնաբերել են Արամ Ա.-ի (ծնված 1947 թ.) այրված դին և դուրս բերել: Այրվել են կենցաղային իրեր (մոտ 25 խմ) և աղբ:

  • Շինության ներսում այրվել են կենցաղային իրեր

Ապրիլի 10-ին, ժամը 20:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Երևանի կոնյակի գործարան»-ի մոտակայքում գտնվող չշահագործվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ոսկերիչների փողոցի թիվ 1 հասցեում գտնվող չշահագործվող շինությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:56-ին, մարվել՝ 21:10-ին: Շինության ներսում այրվել են կենցաղային իրեր:

  • Այրվել են ավտոմեքենաներ. տուժածներ չկան

Ապրիլի 11-ին, ժամը 02:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Էրեբունու ավտոշուկայի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:53-ին, մարվել՝ 03:12-ին: Ամբողջությամբ այրվել են «Honda Stepwgn», «Mercedes-Benz C 320», «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները և «KIA Optima» մակնիշի ավտոմեքենայի դռներից մեկի մի հատվածը. տուժածներ չկան:

wp-apeth