Գյումրեցի ինքնամեկուսացածը ինքնասպանության փորձ է արել

Գյումրեցի ինքնամեկուսացածը ինքնասպանության փորձ է արել

Արտակարգ դեպք Գյումրիում:Այսօր«Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխել 1954 թ․-ին ծնված Կ․ Լ․-ին: 66-ամյա տղամարդը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել էր մարտի 28-ին, մոտ երկու շաբաթ է, ինչ գտնվել է ինքնամեկուսացման մեջ իր տանը:Նշենք որ տղամարդը Գյումրի էր վերադարձել կնոջ մահվան 1 տարին նշելու:Ինքնամեկուսացման 13-րդ օրը նա իրեն վատ է զգացել, այդ թվում քրտնել է, տղամարդը մտածելով, որ ինքը վարակված է կորոնավիրուսով, քացախաթթվի էսենցիա է խմել ու փորձել ինքնասպան լինել։

Նրան տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները հատուկ պաշտպանական շորերով համպատասխան բժշկական օգնություն են ցուցաբերել։ «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը «Ցայգ»-ի «Այսօր» լրատավականի հետ զրույցում նշել է, որ տղամարդուն արդեն տեղափոխել են մայրաքաղաք՝ թունաբանության կենտրոն: Արմեն Խաչատրյանի տեղեկացմամբ, տղամարդու մոտ առկա են եղել թունավորում եւ քիմիական այրվածքներ: Տուժածին նաեւ թեստավորել են, որի արդյունքները հավանաբար, հայտնի կլինեն վաղը:

wp-apeth